Հեռուստաընկերություններից մեկից դուրս գալուց հետո ուսանողուհին կտրուկ վատացել է. Նրան փրկել չի հաջողվել
Հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:
«Ֆակուլտետի դասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում են Էլենի ընտանիքին և հարազատներին: Հոգեհանգիստը՝ այսօր ժամը 18:00-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում»,-հայտնում են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից։
24news-ը գրում է՝ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկում պրակտիկ դասընթացից հետո դուրս գալիս են եղել, և աղջիկը միանգամից թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է:
Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել, շտապօգնությունը եկել է, ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել. գիտակցության չգալով՝ աղջիկը մահացել է: