«Հրապարակ». Տևական փնտրտուքից հետո գտել են Դավթաշենի թաղապետի թեկնածուին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել: Տևական փնտրտուքից հետո գտել են նաև Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։
Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները։
Գրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ կնշանակվի ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքում` աղմկահարույց գրառումներով հայտնի Տիգրան Տեր-Մարգարյանը։ Կարելի է ասել, որոշում է կայացվել նաև փոխթաղապետի հարցում․ այն կզբաղեցնի ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանը՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին, իսկ Անի Խաչատրյանը կդառնա խմբակցության ղեկավար, Արտակ Զեյնալյանն էլ մինչև տարեվերջ կտեղավորվի ՍԴ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում