Ուրուգվայի հետ հանդիպմանը Նեյմարին պատգարակով դուրս են հանել խաղադաշտից
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում։ Նա խաղադաշտը լքել է առաջին խաղակեսի վերջնամասում։ Նրան պատգարակով տարել են։ Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները։
sport.ru-ն գրում է, որ վնասի լրջության մասին դեռ տեղեկություններ չկան։
Բրազիլիայի հավաքականն առաջին պարտությունն է կրել ԱԱ-2026-ի ընտրական փուլում։ Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին