Պաղեստինում հայտարարել են, որ արդեն մի քանի ժամից չեն կարողանա բուժել վիրավորներին
Գազայի հատվածում վիրավորների բուժման հնարավորությունները կավարտվեն մի քանի ժամից։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է անկլավում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։
«Տուժածների հոսքը գերազանցել է բժշկական թիմերի և շտապ օգնության մեքենաների հնարավորությունները։ Մի քանի ժամից մենք կհայտարարենք բուժման հնարավորությունների սպառման մասին»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ մեծ թվով մարդիկ դեռ սպասում են վիրահատությունների, որոնք կատարվում են գետնին և միջանցքներում, դրանցից ոմանք՝ առանց անզգայացման:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, հարձակման է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ զոհվել է ավելի քան 500 մարդ, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարվածը հասցրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելի բանակը հայտարարել է՝ հիվանդանոցին հարվածել են հրթիռով, որն անհաջող կերպով արձակել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
- Գազայում իրավիճակի սրման սկզբից մոտ 3000 մարդ է մահացել
- ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան