Պաղեստինյան կողմը կհրապարակի հիվանդանոցի հարձակմանը Իսրայելի մասնակցության ապացույցները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆաուզի Բարհումը հայտարարել է, որ ապացույցներ կներկայացնի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին:Նրա խոսքերին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Երեքշաբթի օրը Գազայի հատվածում հարձակման է ենթարկվել Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է 471 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Պաղեստինցիներն ու իսրայելցիները մեղադրում են միմյանց հարձակման համար: Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական ինքնաթիռների կողմից, իսկ իսրայելական բանակը հայտարարել է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից անհաջող արձակված հրթիռից:
Բարհումը նշել է, որ շարժումն ունի կոմիտե, որն ապացույցներ է հավաքում Գազայում հարձակումներին Իսրայելի մասնակցության մասին, այդ թվում՝ հիվանդանոցի վրա: Վերջինիս ապացույցները «շատ են»,-հավելել է նա:
«Համասը կհրապարակի բոլոր այն ապացույցները, որոնք հաստատում են, որ այս ջարդն իրականացվել է միտումնավոր, և կներկայացնի այն միջազգային կառույցներին»,-մեջբերում է Newsweek-ը Բարհումի խոսքերը:
Նրա խոսքով՝ Իսրայելը կառավարվող հրթիռներով հարվածել է Գազայի հիվանդանոցին այն բանից մի քանի ժամ անց, երբ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը մի քանի անգամ կապ է հաստատել հաստատության աշխատակիցների հետ՝ «հիվանդանոցը պայթեցնելու» սպառնալիքով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ ղեկավարը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը ցեղասպանություն է որակել
- ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան