Ձերբակալել են «Ազատություն» ռկ-ի լրագրողին
Ռուսաստանի Կազան քաղաքում ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան։ «Ազատություն» ռկ-ի հայաստանյան խմբագրությունը տեղեկացնում է, որ Կուրմաշևային կալանավորել են հոկտեմբերի 18-ին, նրան մեղադրանք է առաջադրվել որպես օտարերկրյա գործակալ չգրանցվելու համար, որը նախատեսում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում:
Պրահայում բնակվող «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրողը, ով ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, Ռուսաստան էր մեկնել մայիսին:
Նա ժամանակավորապես կալանավորվել է հունիսի 2-ին Կազանի օդանավակայանում վերադարձի թռիչքին սպասելիս, որտեղ առգրավել են նրա ամերիկյան և ռուսական անձնագրերը և դրանից հետո չի կարողացել հեռանալ Ռուսաստանից։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն «կեղծ» է անվանել Կուրմաշևային առաջադրված մեղադրանքը և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան։