Կալանավորումը պետք է լինի այն խափանման միջոցը, որը կիրառվի բացառիկ դեպքերում. ՄԻՊ
«Հայաստանում ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ կալանքը որպես խափանման միջոց՝ չափազանց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։ Կալանավորումը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Անդրադառնալով կալանքի տակ գտնվող արցախցի Տաթևիկ Վիրաբյանին՝ նա նշեց, որ խափանման միջոցը կիրառվել է դատարանի կողմից. «Շատ ազատ չեմ և չեմ կարող շատ հանգամանքների մասին խոսել՝ նաև որպես ՄԻՊ և պաշտոնատար անձ»։
Նա նշեց, որ ի սկզբանե տարատեսակ միջամտություն են իրականացրել Տաթևիկ Վիրաբյանի հետ կապված, մասնավորապես, առողջական վիճակի մասով, այց են իրականացրել նրան, ուսումնասիրել փաստաթղթերը, պահման պայմանները, պարզաբանումներ ստանալու պահանջով դիմել են իրավասու պետական մարմիններին։
«Իրավունքների հետ կապված խնդիր արձաագրելու համար մեզ այս պահին մնացել է ընդամենը ստանալ պետական իրավասու մարմիններից պարզաբանումներ։ Դրանք ամփոփելուց հետո, եթե իրավունքի խախտման փաստ արձանագրվի, հրապարակային հանդես կգանք»,- ասաց Ա. Մանասյանը։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա երկու ամսով կալանավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
- Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը. նա խցում ուշագնաց է եղել
- Խալխի տանը չկա՛ ապագա, ապագա՛ չկա...Արցախից տեղահանված Տաթևիկ Խաչատրյան
- Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
- Տաթևիկ Վիրաբյանի տրամադրությունը լավ է, ոգին՝ ամուր
- Տաթևիկ Վիրաբյանը երկու ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են