Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգել է Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը
Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ, այս մասին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete)։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։
Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։
Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։
Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։
Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին