Համարում եմ, որ դուք մտնում եք մի անձնական տվյալների տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք.Ժաննա Անդրեասյան
«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության իրավունքը և իրնեց անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել»,-կառավարության դիմաց կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով իր որդու՝ արտասահմանյան բուհում սովորելու մեկնելու վերաբերյալ հարցին:
Լրագրողի դիտարկմանը, թե նախարարի որդին Հայաստանի հետ հույս չի կապում՝ Անդրեասյանը հայտնեց, թե իր երեխաները Հայաստանում պետական դպրոցներում են սովորել և հիմա իր որդին մեկն է, որպեսզի իր ընտրած բուհում բարձրագույն կրության համակարգ մուտք գործի:
«Այդ բուհը չի գտնվում Հայաստանում և ես համարում եմ, որ դուք մտնում եք մի անձնական տվյալների տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք»,-լրագրողին արձագանքեց նախարարը։
Դիտարկմանը, թե հարցը անձնական չէ, այլ այն, որ մի երկրի կրթության նախարարի որդին նախընտրել է այլ երկրում կրթություն ստանալ՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Իմ երեխաները, ինչպես որ մեր երկրի ցանկացած քաղաքացու երեխաները, ազատ են որոշելու, թե որտեղ իրենց կրթությունը շարունակեն։ Որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները, այն պատճառով, որ իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակվեն իրենց որոշման մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ. Ժաննա Անդրեասյան
- Արցախից բռնագաղթած արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան