Պոպուլիզմ, սուտ, կործանարար դատարկախոսություն․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ՊՈՊՈԻԼԻԶՄ, ՍՈՒՏ, ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Այսպես՝ խորիմաստ, ակադեմիական հայացքով, 2022-ի սեպտեմբերի 22-ին Աշտարակում քննարկում էին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում ակադեմիական քաղաքը կառուցելու «կոնցեպտը»։
Այստեղ՝ խորիմաստ-ից հետո, բանալի բառը կոնցեպտն է, որն հայերեն հայեցակարգ բառի համարժեքն է։ Կոնցեպտի համաձայն նախատեսվում էր տարածքում տեղակայել 8 բուհ, իսկ քաղաքը նախատեսված էր լինելու մինչև 50 հազար մարդու համար։
Օրեր անց Արագածոտնի հանդերում Նիկոլն անձամբ էր ներկայացնում կոնցեպտը։
Այս օրերին իսկ ակնհայտ էր իշխանության հերթական «կոնցեպտի» պղպջակայնությունը։ Բարձրաձայնեցի այդ մասին․ հարցերը բազմաթիվ էին՝ Հայաստանի ռազմավարական զարգացման ի՞նչ առաջնահերթությունների և հայեցակարգի վրա է կառուցված ծրագիրը, աշխատաշուկայի ի՞նչ ուսումնասիրություն է ընկած նրա հիմքում, ո՞ր բուհերն են տեղափոխվելու և ի՞նչ սկզբունքների և չափանիշների վրա է կառուցված ողջ հայեցակարգը և այլն։
Փորձեցի ԿԳՄՍ նախարարությունից ստանալ հարցերի պատասխանը և՝ զուր։ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն ասաց, որ վարչապետի տիրույթում է, ինքը չի կարող նյութեր տրամադրել, հանձնաժողով է ձևավորվել․․․
2022-ի սեպտեմբերի 22-ից յոթ ամիս անց միայն՝ post factum, 2023 թ․ ապրիլի 21-ին է/ N 585-Ա/ ՀՀ կառավարությունը որոշում ընդունել ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որովհետև անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
Հիշու՞մ եք․ այդպիսի մի չգո հայեցակարգով էլ Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական խառնարան էին ուզում ստանալ։
Կառավարության այսօրվա նիստից պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր, լայքաբեր մի անամոթ ու կործանարար դատարկախոսություն՝ Սնուպ Դոգի, Սու-երի, կարմիր ժապավենով բացված ու չգործող գործարանների, անտռուսիկ զինվորների, անվառելիք տանկերի և առհասարակ մեզ շրջապատող ամեն ինչի մասին։
Դուք մի բանում հաստատ անգերազանցելի եք՝ դա սուտն է։ Իմ համոզմամբ մարդկային ամենածանր մեղքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան