Կառավարությունը որոշեց, որ պաշտոնյայի ստացած նվերը չի կարելի վաճառել
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են իրենց գործունեության արդյունքում ստացած 60 հազար դրամը գերազանցող նվերը սահմանված կարգով հանձնել պետությանը կամ համայնքին: Նման կարգավորում ենթադրող որոշում ընդունվեց այսօր կառավարության նիստում :
Հարցը ներկայցնող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է :
«Նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում հանձնել թանգարաններին, ազգային գրադարանին, ուղղակի նվիրաբերել այն բարեգործական նպատակներով, թողել նվեր ստացած պաշտոնական անձի կամ պետական անձի ժամանակավոր օգտագործմանը մինչև պաշտոնավարման ավարտը»,- հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե գործ ունենք պետությանը սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա նման նվերներն իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով, պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների կողմից ստացված նվերների հետ կապված եզրակացություն է տալու մասնագիտացված պետական մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը:
Մինասյանը նշեց, որ միջազգային փորձը ուսումնասիրելիս հասկացել են, որ ամենամեծ ստանդարտը, որ կա, այն է, որ երբեք նվիրողին չպետք է վիրավորել, այսինքն՝ վաճառքը վիրավորանք է, և երբեք չի կարելի վաճառքի միջոցով գույքն այդ իրացնել, և դրա համար է, որ այդ գործառույթը վերապահվելու է պետական արարողակարգային հաստատությանը, որը կորոշի գույքը սակարկություններով նվիրաբերել կամ բարեգործությանը տալ:
Հարակից հրապարակումներ`
- Համարում եմ, որ դուք մտնում եք մի անձնական տվյալների տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք.Ժաննա Անդրեասյան
- Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. Փաշինյան
- 2 մլրդ դրամ հատկացվեց հոկտեմբերին բռնագաղթած յուրաքանչյուր արցախցու 50 հազարական դրամ վճարելու համար
- Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան