Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր. Հայկ Մամիջանյան
«2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած պաշտոնական Երևանը Արցախի համար դրաձել է սոցիալական հաբ, մեծ հասարակական կազմակերպություն»,-Հայկական օրակարգի նախաձեռնած «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ իշխանությունը խոսում է Արցախում իրավունքների պշտպանության մասին և ոչ մի բառ չի ասում կարգավիճակի մասին:
«0 խոսք կրգավիճակի մասին, երբ դրա մասին խոսում է, օրինակ, Գերմանիայի կանցլերը, պարոն Բորելը, այն ժամանակավա Հայաստանում դեսպանը, ՌԴ նախագահը»,- հայտարարեց Մամիջանյանը և արձանագրեց, որ այն նոր մոտեցում չէ:
Պատգամավորը նկատեց, որ իշխանության կողմից Արցախը քանդելուց հետո վերջինիս տրամադրվող բյուջետային աջակցությունը պետք է աճեր, բայց այդ փաստն իշխանությունը արցախցիներին երեսով է տալիս :
Անդրադառնոլով Նիկոլ Փաշինյանի և իր «խմբակի» շրջանառած կեղծ թեզերին՝ Մամիջանյանն ասաց. «Առաջին կեղծ թեզը գրանադյան այցից հետո տեղի ունեցած հելոունյան քարոզարշավն էր, «հաղթել ենք» կարգախոսի ներքո»:
Նա հայտնեց, որ այդ թեզի մասին խոսում էին այն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ստում էին հայ հասարակությանը և հիշեցրեց, որ իշխանություններն արդեն մի անգամ ասել են, որ «հաղթելու են» և արդյունքը բոլորն են տեսել:
Հայկ Մամիջանյանը անդրադարձավ Գրանադայի հանդիպումների արդյունքներին՝ չչեզոքացված սպառնալիքների առումով և նշեց, որ այնտեղ անկլավների հարցը չի չեզոքացվել :
«Պարզվում է, որ իրենք ինքնիշխանության ասպետներ են, Գրանադայում իրենք հերոսաբար պաշտպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, բայց մինչ այդ այն պաշտպանելու կարիք չուներ, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարց չկար: Այդ հարցը դուք բերեցիք, հորինեցիք ինչ-որ «կադաստրի թուղթ» հիմարությունը և հիմա հերոսաբար պայքարում եք դրա պահպանման համար»,-ասաց Հայկ Մամիջանյանը :
Բանախոսը նաև նկատեց, որ իշխանությունները նոր սևերի և սպիտակների բաժանելու մեթոդ են գտել, ըստ որի՝ ով իրենց հետ չէ՝ ուրեմն անկխության և ինքնիշխանության կողմնակից չէ:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ Մամիջանյանն ասաց. «Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր»:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ թշնամուն տրվելու է երկու միջպետական ճանապարհ, ինչն անթուլատրելի է անվտանգության տեսանկյունից:
Վտանգավոր այդ զարգացումները կանխելու համար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով, վերջին անգամ հասարակությանը կոչ է արվելու դուրս գալ փողոց՝ վճռական պայքարի և հաջողելու են :
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից
- «Հայկական օրակարգ. Արցախ. ու՞ր է տանում ընթացքը» թեմայով քննարկում կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին