Ստաս Նամինը «տականք» է անվանել զոքանչին և որդուն սպանած խորթ տղային
Ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) հայտարարել է, որ իր որդեգրած որդին՝ Ռոմանը, ով սպանել է իր զոքանչին և հարազատ որդուն, «միշտ տականք է եղել»:
«Գազետա․ռու»-ի հետ զրույցում երաժիշտն ասել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ և երբեք նրան հարազատ չի համարել։
«Ես հենց նոր իմացա այդ մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան և ցածր է եղել։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գորկի պարկ» և «Ծաղիկներ» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդին և զոքանչը դաժանաբար սպանվել են Մոսկվայի մարզում իրենց սեփական տանը։ Հանցագործության մեջ կասկածվող ազգականը ձերբակալվել է։ Նա 71-ամյա երաժշտի խորթ որդին է՝ Ռոման Միկոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստաս Նամինի որդու և զոքանչի սպանության մեջ կասկածվում է խորթ որդին
- Մերձմոսկվայում սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը