Տաթևը կշարունակի մնալ բանտարկված
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։
Տաթևը կշարունակի մնալ բանտարկված․․․»։
Գրառմանը Բաբայանը կցել է դատավորի մի լուսանկար, որից պարզ է դառնում, այս դատավորը ըստ փաստաբանների գնահատականի՝ ունի զրոյից ցածր վարկանիշ՝ -9։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։
Տաթևիկ Վիրաբյանին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
- Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը. նա խցում ուշագնաց է եղել
- Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
- Տաթևիկ Վիրաբյանի տրամադրությունը լավ է, ոգին՝ ամուր
- Տաթևիկ Վիրաբյանը երկու ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա