Գլազգոյի թանգարանից անհետացել է Ռոդենի աշխատանքը
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքը, որը «Կալեի քաղաքացիները» քանդակագործական խմբի մաս է, ներկա պահին «չի գտնվում» Գլազգոյի արվեստի հավաքածուներում: artguinde.com-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Գլազգոյի թանգարանի ներկայացուցիչը։
Ինչպես պարզվում է, 1901 թվականին Գլազգոյի թանգարանների կողմից գնված աշխատանքը բացակայում էր 1949 թվականից, երբ այն ցուցադրվում էր Քելվինգրով այգում։ Ըստ Ռոդենի կոմիտեի, որը նկարչի աշխատանքների կատալոգն է վարում ամբողջ աշխարհում, երկու մետրանոց քանդակը ներկայացնում է Ժան դ'Էրային:
Ռոդենի կոմիտեի տնօրեն Ժերոմ լը Բլենն ասել է, որ անհետացումը «ափսոսանք է պատճառում, բայց պետք է դիտարկել ժամանակի համատեքստում», քանի որ 1940-ականներին գիպսային աշխատանքների նկատմամբ քիչ հետաքրքրություն կար: Նրա գնահատմամբ, քանդակն այսօր արժե մոտ 3,5 միլիոն եվրո։ Ըստ Times-ի ձեռք բերված տեղեկատվության՝ շոտլանդական թանգարանները չեն կարողանում գտնել մոտ 1750 իր, այդ թվում՝ շոտլանդացի թագուհու Մարիի հետ կապված ոսկե մետաղադրամներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան