Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 72 երեխա է ծնվել
Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 167 քաղաքացի դեռևս շարունակում է իր ստացիոնալ բուժումը, որոնցից 26-ի վիճակը գտնվում է ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։
Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանոցներից առողջացումով 80 անձ դուրս է գրվել։ 19 արցախցի էլ շարունակում է բուժումը արտասահմանյան բուժհաստատություններում։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 72 երեխա է ծնվել. 37-ը Երևանում, 35-ը՝ մարզերում։
«Առ այսօր առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառվել են 38 հազար 102 պացիենտ։ Բացի անհատական այցերի միջոցով գրանցումներ կատարելուց, գրանցումները կատարվում են նաև մոբիլ թիմերի միջոցով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր
- Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր.Առողջապահության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան