Հայաստանում դասական, քաղաքական առումով իշխանություն-ընդդիմություն առճակատում չկա. Արման Աբովյան
«Հայաստանում իրավիճակը հասել է այն մակարդակի, որ դասական, քաղաքական առումով իշխանություն-ընդդիմություն առճակատում չկա»,- Հայկական օրակարգի նախաձեռնած «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» խորագրով պանելային քննարկմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը և բացատրեց, որ քաղաքական գործընթացներն այնքան են բարդացել, որ դասական քաղաքական պայքարը չի գեներացվում:
Նրա խոսքով՝ իշխանությունը բացահայտ ասում է, որ կոտորելու է ժողովրդին, իսկ հասարակությունը համաձայն է դրան, քանի որ չի ընդվզում:
«Բոլոր քայլերի հետևում կանգնած է երկու հանգամանք, առաջին՝ մեր համաձայնությունը նրա հետ, որ մեզ պետք է կոտորեն, որը իշխանության համար դրոշակ է, և երկրորդը՝ իշխանությունն, իր քայլերի տրամաբանության ներքո պահպանում է իրեն, բայց կներեք՝ մեր երեխաների կյանքի հաշվի՞ն, պետության գոյության հաշվի՞ն»,-ասաց Արման Աբովյանը:
Նա հռետորական հարց տվեց, թե էլ ինչ պետք է լինի, որ հասարակությունը հասկանա, որ ՀՀ իշխանությունների ներկա բոլոր գործողությունները բերում են պետության առաջ գոյաբանական խնդիրենրի գոյացմանը և իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր. Հայկ Մամիջանյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից
- Փաշինյանն ազդարարում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին.Բենիամին Մաթևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են