Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց
Ադրբեջանի հարցերով փորձագետ, հասարակական գործիչ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրեական վարույթի գործոբ դատական նիստը հհետաձգվեց։
Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը դատարանից հայտնում է.
«Չնայած անձրևին, մոտ 15 հոգով դատարանի մոտ ենք, որտեղ Արմինե Ադիբեկյանի դատն է: (Որոշում են՝ կալանավորեն, թե ոչ):
Ասացին տեղ չկա դահլիճում, մի քանիսին ներս թողեցին, մյուսներս կանգնած ենք նախամուտքում»։
Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ավելի վաղ գրել էր.
«Շատ տրամաբանական է, որ «Գեբելսի գործով» առաջին դատական նիստը տեղի է ունենալու զզվելի եղանակային պայմաններում։ Մարդ է՞լ 80 տարի առաջ մեռնի, բայց մինչև հիմա վատություն անի մարդկանց»։
Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։
Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Աջափնյակի դատարանում տեղի կունենա Արմինե Ադիբեկյանի դատը
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված քրգործն արդեն դատարանի վարույթում է
- Արմինե Ադիբեկյանի դեմ քրգործ են հարուցում մեկ տարի առաջ արված գրառման համար
- Աշոտիկին հանձնեիր Բաքու՝ այսօր չէին առևանգի, Բաքվի բանտում անվտանգ կապրեր տղեդ. Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան