Նախարարը չմեկնաբանեց կարծիքը, ըստ որի՝ ռուսական հեռուստաալիքները սպառնում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը
«Մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է կնքվել, համաձայնագրի բոլոր կետերին շատ լավ ծանոթ ենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-կառավարության մուտքի դիմաց տված ճեպազրույցում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով ռուսական հեռուստաալիքներին հանրային մուլտպլեքսից եթերազրկելու մասին հրցը և նրանց հետ գործող պայմանագրերը:
Պատասխանելով հարցին, թե ինչ տարբերակներ են քննարկվում խնդրի վերաբերյալ՝ նախարարան ասաց. «Բոլոր թեմաներն էլ քննարկվում են, համաձայնագիր կա, այն համապատասխան քայլեր նախատեսում է, եթե խախտումներ տեղի են ունենում, մենք այդ համապատասխան քայլերից կօգտվենք» :
Նախարարը չմեկնաբանեց կարծիքը, ըստ որի՝ ռուսական հեռուստաընկերությունները սպառնում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը:
Ռոբերտ Խաչատրյանը նաև չպաատասխանեց հարցին, թե ռուսական հեռուստաալիքների եթերազրկում լինելու է, թե ոչ, ասելով որ նորություն ունենալու դեպքում անպայման կտեղեկացնեն և հորդորելով չկայացած որոշումը չքննարկել: