Արսեն Զախարյան. Եթե ֆուտբոլիստ չլինեի, տաքսու վարորդ կաշխատեի
«Ռեալ Սոսյեդայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է՝ ինչպես կվաստակեր գումար, եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվեր։
«Ինչպե՞ս կաշխատեի, եթե չլինեի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Չէի մտածում այդ մասին: Բայց, ինձ թվում է, ինչ-որ պարզ մասնագիտություն կունենայի: Երևի տաքսու վարորդ կաշխատեի»,- Զախարյանի խոսքերը մեջերում է «Ռեալ Սոսյեդայի» մամուլի ծառայությունը։
Արսեն Զախարյանը օգոստոսի 19-ին բուժզննում է անցել և վեց տարվա պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Ակումբը Արսենի տրանսֆերի համար վճարել է 12 միլիոն եվրո։ sport.ru-ն գրում է, որ նա հիվանդության պատճառով բաց է թողել ակումբի վերջին մի քանի հանդիպումները։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադ»-ից հայտնել են Զախարյանի առողջական վիճակի մասին
- Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով
- Զախարյանը հաջողություններ է գրանցում իսպաներեն սովորելու հարցում
- Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները «Ռեալ Սոսյեդադ»-ում