Բենզեման մտադիր է դատի տալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին
Սաուդյան «Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմա հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին դատի տալու մտադրության մասին, որը նրան մեղադրել է ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Բենզեման ավելի վաղ X սոցցանցում գրառում էր արել՝ ի պաշտպանություն Գազայի բնակիչների։ Դարմանենը ֆրանսիացի ֆուտբոլիստին հրապարակավ մեղադրել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապերի մեջ:
«Մենք քննարկում ենք այս նախարարի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կապված, օրինակ, մեր կառավարության համար թանկ տեղեկատվության մանիպուլյացիայի մասին օրենքի կիրառման և զրպարտության կամ նույնիսկ հրապարակային վիրավորանքի հետ կապված, քանի որ «Մուսուլման եղբայրներ»-ի հետ այդ գոյություն չունեցող կապը, որի մասին նա խոսում է, նվաստացուցիչ է։ Անթույլատրելի է, որ նրանք, որոնք կառավարում են երկիրը, կարծում են, որ կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ անել նպատակներին հասնելու համար»,- փաստաբանի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։
Նշվում է նաև․ որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն էլ կոչ է արել Բենզեմային զրկել Ֆրանսիայի քաղաքացիությունից և «Ոսկե գնդակից», եթե հաստատվեն ֆուտբոլիստի կապերը ահաբեկչական կազմակերպության հետ:
Ֆուտբոլիստը մտադիր է դատի տալ Բուայեին, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամ Նադին Մորանոյին և գովազդային գործադիր տնօրեն Ֆրենկ Տապիրոյին։ Մորանոն մարզիկին անվանել է ««ՀԱՄԱՍ»-ի քարոզչության տարր», իսկ Տապիրոն Բենզեմային անվանել է «համագործակից» և «ահաբեկչի հանցակից»: