Հաղթանակի համար Իսրայելից ամիսներ կպահանջվեն․ Բենի Գանց
Իսրայելից ամիսներ կպահանջվեն պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման դեմ հաղթանակի համար, հատկապես, եթե պատերազմին մասնակցի շիական «Հըզբոլլահ» խմբավորումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը։
«Դա շատ ժամանակ կպահանջի: Պատերազմը հարավում և, անհրաժեշտության դեպքում, հյուսիսում կամ այլուր կարող է ամիսներ տևել: Իսկ վերականգնումը տարիներ կպահանջի», - ասել է նա։
Նրա խոսքով՝ նպատակը ոչ միայն ՀԱՄԱՍ-ին հաղթելն է, այլ ապահովել, որ հարավը դառնա 100 տոկոսանոց դրախտ։
Գանցը Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի գեներալ-լեյտենանտ է. իր ռազմական կարիերայի ընթացքում նա ղեկավարել է Հյուսիսային ռազմական շրջանը, ինչպես նաև եղել է ցամաքային զորքերի հրամանատար: 2011-2015թթ. զբաղեցրել է երկրի բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 2020-2022 թվականներին Գանցը նաև Իսրայելի պաշտպանության նախարարն էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ:
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ երեք հազարի, իսկ Իսրայելի զոհված բնակիչները գերազանցել են հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: Տարբեր տվյալներով ՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող է գտնվել մոտ 150 իսրայելցի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա ։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինյան կողմը կհրապարակի հիվանդանոցի հարձակմանը Իսրայելի մասնակցության ապացույցները
- Իրանի ԱԳՆ ղեկավարը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը ցեղասպանություն է որակել
- Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը
- Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան