Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կալանավորվել է ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ գրել էր, որ «միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված»:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց…Կոչուբաև
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բացասական կարծիք ունեցող դատավորին ինքնաբացարկ են հայտնել, որը մերժվել է. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի գործով կատարվել են առերես հարցաքննություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին