Հայաստանը կանգնած է անդառնալի աղետների առջև․ Վահագն Մելիքյան
Դաշնակիցների հետ խնդիրների ցուցակն այնքան մեծ է, որ այլևս չգիտես՝ սպասես անսպասելիին, թե սրանով ամեն ինչ կվերջանա, իսկ հետո կսկսվի աղետը։ «Հայաստանն՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը սրում հարաբերությունները դաշնակիցների հետ։
«Այս աստիճանի եռացող իրավիճակում՝ թե մեր տարածաշրջանում, թե տարբեր կիզակետերում, Երևանից հնչեցվող դիրքորոշումները չես կարող նույնիսկ մեկնաբանել։ Սա միայն իրավիճակը վատթարագույնին տանելու աղետ է, հետագայում նույնիսկ դրա տակից դուրս գալու հնարավարություններն ի սպառ վերացնելն է»,- ասաց նա։
Վահագն Մելիքյանի խոսքով՝ այսօր ծայրահեղ ծանր իրավիճակում ենք հայտնվել, և չեն կարողանում դիվանագիտության միջոցով խնդիրներն լուծում տալ։
«Պետք է ապավինել այն հսկայական զենքին, որ կոչվում է դիվանագիտություն, բայց, ցավոք սրտի, մարդիկ այդպես էլ չեն հասկացել, թե ընդհանրապես ինչ բան է դիվանագիտությունը և ինչ ձևով կարող է դա օգտագործվել։ Ես հավատում եմ դիվանագիտությանը, որը ճիշտ պարագայում, ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղություններով կիրառելու դեպքում դեռևս հնարավոր է ապահովել որոշակի հաջողված փոքրիկ միջանցքներ, ինչը հետագայում հնարավորություն կտա շատ ավելի ընդլայնվելու։ Բայց դիվանագիտությունն անտեսելու ուղու վրա ենք, և մենք իսկապես ծանր իրավիճակում ենք հայտնվել»,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չեն պատրաստվում փոխել արտաքին քաղաքական վեկտորը, Վահագն Մելիքյանն ասաց, որ վեկտորը 24 ժամում կամ մեկ շաբաթում չեն կարող փոխել, դա տարիների գործընթաց է։
«Բայց երբ ասում է չեն դիտարկում, դա նշանակում է, որ դիտարկվում է, քանի որ դաշնակցի հետ շատ ուղղակի են խոսում։ Մեզ մոտ սխալը սխալի հետևից են անում։ Ժամանակը միայն Հայաստանի օգտին չի աշխատում, մնացած բոլորի օգտին աշխատում է շատ պարզ պատճառով, քանի որ խորը վերլուծության և հեռատեսությամբ զբաղվում են դիվանագիտությամբ, իսկ Հայաստանը չի զբաղվում»,- նշեց նա։
Վահագն Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է անդառնալի աղետների առջև, ինչը բնավ հոռեստության արձանագրում չէ, այլ փաստերի հաջորդականությունն է այդ մասին վկայում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր. Հայկ Մամիջանյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան