220 հազար դոլար երևանցիների գրպանից՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության համար
Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որպեսզի Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Այդ մասին, ի պատասխան «Ազատության» հարցման, հայտնել են քաղաքապետարանից:
«Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին…
Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն»,-ասվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք քաղաքապետ Ավինյանից ներողամտություն հայցել լրագրողներից․ լրագրողական կազմակերպություններ
- Լրագրողները դժգոհեցին Ավինյանին՝ միայն իր օրոք է նման բան լինում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան