Թուրքիայում դոլարը նոր ռեկորդներ է սահմանում
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան շարունակում է դոլարի նկատմամբ անկում ապրել: Եթե մինչև 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարը կազմում էր շուրջ 20 լիրա, ապա վերջին օրերին այն անցել էր 27-ի և կազմում է շուրջ 28 լիրա:
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ դոլար/լիրա հարաբերակցությունն ավելի ճգնաժամային է. 1 դոլարին համարժեք լիրան հասել է 28.21-ի, փոխանցում է Էրմենիհաբերը։
Նշվում է նաև, որ նույնը տեղի է ունեցել եվրո/լիրա հարաբերակցությունում: Եթե մինչև ընտրությունները 1 եվրոյի դիմաց կարելի էր ստանալ 21.5 լիրա, ապա հիմա կարելի է ստանալ 27 լիրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան