
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանային վերաճելու ռիսկը բավականին մեծ է. Լավրով
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանայինի վերաճելու ռիսկը բավականին մեծ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում Է Գազայի հատվածին, ապա այդ ճգնաժամի համատարածաշրջանային հակամարտության վերաճելու ռիսկը բավական լուրջ է»,- ասել Է Լավրովը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «սադրիչ է համարում» ամեն ինչ Իրանի վրա բարդելու փորձերը։
«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա», - ասել Է Լավրովը։