Հասարակություն 15:35 20/10/2023 Արցախ

Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի

Արցախից բռնագաղթածներին ապաստանած Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի սպասասրահում Panorama.am-ի լրագրողը հանդիպեց առանձին նստած քարտաշ Մոսի Առուշանյանին: Հետաքրքրվեցինք թե աշխատանքի առաջարկ դեռ չի՞ ստացել, քանի որ Հայաստանում շինարարության ծավալները մեծ են:

Մոսին պատասխանեց, որ դեռ աշխատանքի առաջարկ չկա.«Օգնության մասին են շատ խոսում, բայց դեռ ոչ մի բան չկա: Որ օգնություն լիներ՝ մինչև օրս ես իմ շորերի մեջ չէի լինի: Գալիս են, գրանցում, թե ինչ կարիքներ ունենք, գրում գնում են, բայց դեռ առաջարկներ չկան: Բերում են հագած շորեր, բայց իմ հագով պետք է լինի, որ վերցնեմ հագնեմ: Երեխաներս էլ մեծ են»:

Հարցին՝ քանի՞ երեխա ունի, արցախցին, պատասխանեց՝ երկու: Մեր դիտարկմանը, թե սովորաբար Արցախում շատ են երեխաներ ունենում՝ Մոսին պատասխանեց. «Դե այս վիճակում, որ երկու երեխաներ էլ պահես, տեղավորես, մեծ գործ է: Երեխաներս ուսանող են:

Մեծը՝ որդիս Երևանում է սովորելու, դժվարությամբ հասնելու դասերի: Արցախում էր ուսանող, բռնագաղթելուց հետո ես իմ ուժերով գնացի ճարեցի տեղը, հիմա գալիք շաբաթվանից պետք է դասի գնա, լեզուներ է սովորում՝ անգլերեն: Աղջիկս արդեն Հրազդանում է դասի գնում՝ այնտեղի բժշկական քոլեջում:

Դե մենք էլ նստում ենք այստեղ, դիլխոր սպասում, տեսնենք վերջն ինչ է լինելու: Լավ են կերակրում, բայց կերար, նստեցիր, չես իմանում ինչով զբաղվես, որ օրդ անցնի:Գնում ենք մոտ վայրերը շրջում, գալիս նորից նստում, բայց դրանով ոչ մի բան չի փոխվում»:

Մեզ է մոտենում Մոսիի տարեց հարևանը, որը մասնագիտությամբ նույնպես քարտաշ էր, հետպատերազմյան մտածմունքներից ուղեղի կաթված էր ստացել և աջ ձռքը չէր գործում:

Մոսին միանգամից առաջարկեց ցույց տալ Ստեփանակերտում թողած իր տան լուսանկարները և տեսագրությունը, որոնք այդ պահին թերթում էր իր կնոջ հեռախոսի էկրանին:

«Ես Մարտակերտի Առաջաձոր գյուղից եմ: 20 տարի է, ինչ եկել ենք Ստեփանակերտ, տարածք վերցրել, տուն կառուցել: Ամբողջն իմ ձեռքերով եմ կառուցել, երեխեքիս համար, բայց ո՞ւր է: Այս նկարներն էլ վերջին պահին աղջիկս է նկարել: Սաղ թողեցինք դուրս եկանք»,-պատմում է նա:

Բռնագաղթած տղամարդը ցույց է տալիս տան ներսն ու բակը, վերջինս ամբողջությամբ վարդերով է շրջապատված՝ շեշտելով, որ քարտաշի տուն է:

Մեզ է մոտենում Մոսու դուստրը՝ Հեղինեն, թախծոտ դեմքով ցույց է տալիս լուսանկարները՝ նշելով, որ վերջին օրն է արել և նկարի հետևի պլանում երևում է, որ ուտելիք են թողել այգու ցանցից ցանկապատի դիմաց, որպեսզի երբ անցորդները սոված լինեն, վերցնեն: Հեղինեն նեղսրտում է. «Լավ նկարներ չեն, քանի որ վերջին օրն եմ նկարել, երբ բոլոր իրերը թափված էին, դուրս էինք գալիս Արցախից»:

Նա ասաց, որ Հրազդանի բժշկական գոլեջում իրեն ջերմ են ընդունել, հաջորդ օրերին իրեն են միացել նաև արցախցի իր 7 համակուրսեցիները, որոնք մոտակա բնակավայրերում են ապաստանել:

Մոսին պատմում է, թե ինչպես բռնեցին գաղթի ճանապարհը. «Մենք բոլորս իրար հետ պետք է դուրս գայինք, մեքենա չէինք գտնում, մի զինվորական մեքենա գտանք, 7 ընտանիք, բարեկամներով դուրս եկանք: Մեր գերդաստանը մեծ է: Մեծ եղբայրս իր ընտանիքի և կնոջ ծնողների հետ դուրս եկավ:

Քույրս, հայրս մայրս, հորեղբորս տղերքը, մորաքրոջս տղան իրենց ընտանիքներով գյուղից եկան Ստեփանակերտի իմ տունը: Այնտեղ էինք ապրում: Դեռ չէինք պատկերացնում, որ կարող է այս վիճակը լինի: Երբ լսեցիքն, որ ճանապարհը բաց է, ով ինչպես կարողանում է դուրս է գալիս Արցախից՝ մի զինվորական մեքենա ճարեցինք, 32 հոգով դուրս եկանք:

Հորեղբայրս էլ, նրա որդին էլ փոքր մեքենաներ ունեին, բոլորը թողեցինք այնտեղ, որ այդ մեծ մեքենան վարեր, այս  32 հոգուն բերեր հասցներ տեղ: Փոքր մեքենաներում այդքանս չէինք տեղավորվում, համ էլ բենզինի խնդիր կար: Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ: Եթե մեքենա ուզինք, պետք է գնային բենզինի, Աստված չաներ, միգուցե ուրիշ դժբախտություն գար: Աստված մեր հետ էր, որ որոշեցինք փոքր մեքենաները թողնել և մեծով դուրս գալ Արցախից, նա մեզ փրկեց այդ աղետից, նոր կորուստներ չունեցանք, չնայած եղբորս տղան արդեն զոհված էր:

Ես ոչ մի բանի դեմ չեմ, մեկ է՝ ինչ կորցնելու էր, կորցրել եմ: Մի քանի օր առաջ եղբորս որդուն հուղարկավորեցինք Եռաբլուրում, զինծառայող էր, մարտերի ժամանակ Վանք գյուղի դիրքերում էր զոհվել: Դիահերձարանում էր, ԴՆԹ-ով որոշեցին, նոր հուղարկավորեցինք»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կվերադառնա Արցախ, եթե նման հնարավորություն ստեղծվի:

«Եթե մեր անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորված լինի, կվերադառնանք, եթե չէ՝ երեխներին կրկին ինչպես տանեմ Արցախ: Հիմա նստած սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Այլ երկիր չենք ուզում գնալ, այստեղ ենք դժվարությամբ հարմարվում, ուրիշ տեղ ինչպես հարմարվենք»,-ասաց Մոսի Առուշանյանը:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}