Բայդենը շտապ խնդրանք կուղարկի Կոնգրեսին՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արտահերթ բյուջետային հարցում է ուղարկում կոնգրես ՝ Իսրայելին և Ուկրաինային ֆինանսավորելու համար:
«Վաղը մենք հրատապ բյուջեի հարցում կուղարկենք Կոնգրեսին՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները՝ աջակցելու մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային», - ասել է Բայդենը՝ ժողովրդին ուղղված ուղերձում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Նա կոնկրետ թվեր չի հայտնել՝ օրենսդիրներին կոչ անելով իրեն հնարավորություն տալ շարունակել զենքի անխափան մատակարարումը Կիևին։ Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինային և Իսրայելին օգնությունն անվանել է «խելամիտ ներդրում»։
Իր հերթին, ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունը, ինչպես հայտարարել Է նախագահը, կոչված է տարածաշրջանում նրա հակառակորդներին ցույց տալու, որ «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ» և »թույլ չտալ հակամարտության տարածումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան