Գազայի ուղղափառ եկեղեցու վրա հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել
Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրի ուղղափառ եկեղեցու վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում 18 մարդ է զոհվել: Լուրը հաղորդում է Skai հեռուստաալիքը՝ վկայակոչելով տաճարի տեղապահ, Տիբերիայի արքեպիսկոպոս Ալեքսիին։
Երեկ երեկոյան տեղեկություն է հայտնվել ռմբակոծության հետևանքով եկեղեցու ավերման մասին։ Նրա տեղապահը՝ Հույն ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Իսրայելի բանակի գործողություններն անվանել է «ռազմական հանցագործություն, որը չի կարելի անտեսել»։
Հույն լրագրող Արետի Աթանասիուն «X» սոցիալական ցանցում գրել է, որ փլատակների տակ «անթիվ մահացածներ կան, գուցե մոտ 150 մարդ»։ Նրա խոսքով՝ տաճարի տարածքի վրա չորս հրթիռ է արձակվել։
Ինչպես նշել է Աթանասիուն, պայթյունի պահին այնտեղ ապաստան էր փնտրում ավելի քան 400 մարդ։ Արքեպիսկոպոս Ալեքսին նույն ցուցանիշը հայտնել է ERT-1 հեռուստաալիքին։ Նրա խոսքով՝ հրթիռները հարվածել են գրասենյակներին և վանքի մուտքին։
Լրագրողը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարների և փրկվածների խմբերը ձեռքերով քանդում
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանային վերաճելու ռիսկը բավականին մեծ է. Լավրով
- Պաղեստինյան կողմը կհրապարակի հիվանդանոցի հարձակմանը Իսրայելի մասնակցության ապացույցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին