«Հավերժի վավերագրություն․Արցախ». Լուսանկարչական մրցույթ
Հայաստանի պատմության թանգարանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում հայտարարում են «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով հեղինակային լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձինք։
Մրցույթի պայմաններն են՝
• Լուսանկարները պետք է ներկայացնեն Արցախի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանները
• Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար
• Լուսանկարի հետ պետք է կցել անուն ազգանունը, հեռախոսահամարը, լուսանկարի տարեթիվը, հուշարձանի անունը կամ տեղավայրը։
• Ֆայլը պետք է լինի նվազագույնը 72 DPI։
Հայտերի ընդունման ժամկետը 2 շաբաթ է՝ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 2-ը։
Լուսանկարները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հանձնաժողովի քննարկման արդյունքում ընտրված լուսանկարները ժամանակավոր կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում, իսկ 3 լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով։