Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները հարց ուղղեցին, որը, նրանց խոսքով, հուզում է բոլոր արցախցիներին։
«Սեպտեմբերի 9-ին ընտրվել եք Արցախի նախագահ, սեպտեմբերի 19-ին սկսվել է պատերազմ։ Պատգամավորներն ասում են՝ պատերազմի սպառնալիքի տակ ստորագրել եք Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը։ Ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում այդ հրամանագրի լուծարման շուրջ»։
Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է, կարդացել է։ Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որոնք ես այստեղ չեմ կարող ասել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ այս փաստաթուղթը և դրական, և բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում։
Արդեն ցուցում եմ տվել նախապատրաստվելու համար։ Առաջիկայում անդրադառնալու եմ և՛ այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով, որ ամսի 20-ին կանգնել է, և դուք գիտեք՝ որտեղ է կանգնել։
Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել, մինչև վերջ կկանգնեինք, մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչությանը։ Մի ժամ հետո, եթե չդադարեր պատերազմը, կմտնեին քաղաք, խոխա կփրթեին»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան