Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի
Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի:
Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի նվիրված միջազգային խորհրդակցություն):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում