Հայաստանյան իշխանությունը կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` ներքին հրահրումների
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար, ինչպես և կանխատեսելի էր, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին հրահրումների գործընթաց զարգացնելու համար։
Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն ու պրոցեսից փախչելը:
Փաշինյանն Արցախը հռչակելով Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ են»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում բողոքի ակցիայի մասնակից արցախցիները ծեծի են ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարին
- Սադրիչների առկայությունն իրավիճակը սրեց. արցախցի
- Քաշքշուկ, գոռոցներ ու բերման ենթարկվածներ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց
- Պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ. Արցախի նախագահ
- Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան
- Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
- «Պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով»
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան