«Նոր Երևան» թաղամասի շուրջ 1000 բնակարաններ շուկայականից ցածր գնով կհատկացվեն հանրային ծառայողներին
ML Mining ընկերության կողմից Բաբաջանյան 42/5 հասցեում կառուցվող Նոր Երևան Թաղամասի շուրջ 1000 բնակարաններ շուկայականից էականորեն ցածր գնով կհատկացվեն հանրային ծառայողներին։ Այս մասին հայտնում են ընկերությունից ու մանրամասնում, ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:
Ըստ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացման առաջին փուլում բնակարաններ կստանան 700 հանրային ծառայողներ, իսկ երկրորդ փուլում՝ ևս 300-ը։ Հանրային ծառայողների համար կկառուցվի նաև 700 ավտոկայանատեղիներ։