Սառնաղբյուրում ադրբեջանցիների կողմից սպանված երեխաները եղել են դպրոցում
Ասկերանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանցիները սպանել են հինգ քաղաքացիական անձանց, որոնցից երեքը երեխաներ են։
«Նրանցից երկուսը մի ընտանիքից են, ութամյա և տասնամյա եղբայրները։ Նրանք այդ ժամանակ եղել են դպրոցում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար արման Թաթոյանը։
Նա նշեց, որ շրջափակման պայմաններում երբ երեխաները եղել են դպրոցում, ծնողները գնացել էին Ասկերան սնունդ կամ այլ պարագաներ գտնելու համար, այդ պատճառով էլ կտրված է եղել կապը։
Հարձակման հետևանքով Ասկերանի հազարավոր բնակիչների հասել են Իվանյան՝ օդանավակայանի տարածք։
Թաթոյանը հիշեցրեց, որ Թաղավարդի ու դպրոցի հարևանությամբ էին գտնվում ադրբեջանական դիրքերը, որոնք ամիսներ շարունակ տեռորի են ենթարկել բնակիչներին, օրինակ, լույսեր են գցել մարդկանց տներում։
Հարակից հրապարակումներ`
- Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
- «Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին»․ Արցախցի այրու հիշողությունները
- Փախուստի պահին Թամարան հիշեց 2020-ին իր բուժած գորիսեցի վիրավոր զինծառայողին. BBC-ի պատմությունը
- Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան