Թաթոյանն արձագանքեց Ադրբեջանի ցինիկ ու սանձարձակ հայտարարություններին
Ադրբեջանցիներն ուժերը կենտրոնացրել էին Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի վրա այնպես, որ դրանք միմյանցից մեկուսացնեն, ընդհանրապես կապը կորի։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, Մարտակերտի վրա միաժամանակ հարձակվել են չորս ուղղությամբ, ինչը ռազմավարական նշանակություն է ունեցել, ճանապարհները փակել են, որպեսզի մարդիկ ստիպված լքեն իրենց տները։
«Նարշտար բնակավայրից առաջացել են՝ նպատակ ունենալով հասնել Խաչենի կամուրջ։ Հետագայում աջ հատվածից սկսել են առաջխաղացումն ու հասել Խաչենի կամուրջ»,-քարտեզի վրա մանրամասներ հրապարակեց Թաթոյանը՝ ընդգծելով կամուրջի կարևորությունը, այն համեմատելով սենյակի միակ դռան հետ։
Նրա խոսքով, Մարտակերտը հատկապես իր վրա կրել է զինված հարձակման հեևանքները, շատ մարդիկ ունեցել են ընդամեը կես ժամ հեռանալու համար։
«Մարդիկ ոտաբոբիկ, չհասցնելով կոշիկ ու շոր վերցնել ստիպված են եղել լքել տները»,-ասաց նա։
Թաթոյանը նշեց՝ հարձակման ենթարկված մարտակերտցիներից շատերը նախ հասել են Գետավան, ապա վերադարձել են Վաղուհաս, ադրբեջանական զինված ուժերն արդեն այստեղից հարձակում են գործել, ինչից հետո մարդիկ կրկին գնացել են Գետավան, մի մասը՝ Հաթերք։
«Ընդ որում մենք Գետավանում ունենք տարեցի գերավարում։ Ադրբեջանական կողմն ասում է՝ էթնիկ զտում չենք արել, ցինիկ ու սանձարձակ կերպով ասում է, մարդիկ իրենց կամքով են դուրս եկել։ Ո՞նց են մարդիկ կամավոր կերպով դուրս եկել, երբ մենք հավաքագրել ենք ապացույցներ, երբ մարդը մի փոքր ուշ է դուրս եկել նրան սպանել են, գերեվարել են։ Սա կոչվում է կամավո՞ր դուրս գալ, և սա նրանք արել են նպատակադրված։ Գետավանում ունենք քաղաքացիական անձանց սպանության ու վիրավորման դեպքեր»,-ասաց նախկին ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան