Այս պահին մենք ունենք հաշվառված և տեղայնացված 101 հազար 848 բռնի տեղահանված. Արմեն Ղազարյան
«Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրեցինք տեղերից՝ այսինքը հանրապետության տարածքում գործող 64 հումանիտար կենտրոնից ուղիղ մուտքագրումը անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման շտեմարան»,-Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նա այդ որոշումը բացատրեց նրանով, որ բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն հաշվառվել է:
«Մենք ունենք հաշվառված և տեղայնացված 101 հազար 848 բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցից 48 հազար 964-ը արական սեռի և 52 հազար 884-ը իգական սեռի ներկայացուցիչներ են»,-հայտնեց Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ բռնագաղթածները դեռևս կարող են մոտենալ ՏԻՄ-եր և մարզպետարաններ, Երևանում՝ վարչական շրջաններ և ներկայացնեն իրենց տվյալները, որոնք թղթային տարբերակով կամրագրվեն և կփոխանցվեն ՆԳՆ Միգրացիայի և քաղքացիության ծառայություն, որտեղ այլ տվյալների շտեմարանների հետ համդրման և լրացուցիչ ուսումնսիրությունների արդյունքներով նոր կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների շտեմարան:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հայտնեց, որ տվյալների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 25-ը և կոչ արեց արցախցիներին մինչև այդ ժամկետը վերջնականորեն հաշվառվեն
Արմեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ հաշվառված բռբագաղթածներից 65 և ավել տարիք ունեցողները 12.404 են, իսկ մինչև 19 տարեկանը՝ 30000-ից ավել:
Նա նաև հայտնեց, որ պետկան մարմինները կաջակցեն այն արցախցիներին, որոնք իրենց հետ չունեն նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և կվերականգնեն դրանք: