Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
«Առաջնահերթ իմ Արցախս, իմ հայրենիքս եմ ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից բռնի տեղահանված Նաիրա Բաբայանը։
Նա նշեց, որ չի ասում՝ Հայաստանն իր հայրենիքը չէ. «Իմ հայրենիքն է։ Իմ հողը՝ Արցախը, լիքն է Հայաստանից զոհված տղաներով, իրենց արյան գնով մենք 90-ականներին մեր կորցրած տարածքները հետ ենք բերել։ Իսկ հիմա ոչ տղաները կան, ոչ տարածքները, ոչ տուն, տեղ»։
Տիկին Նաիրան պատմեց, որ ժամանակավոր տեղավորվել է Երևանում, վարձով բնակարանում։ Հինգ երեխա ունի, տարբեր բնակավայրերում են ապրում։
«Ցրված ենք, չեմ կարողանում հանդիպել իմ երեխաներին։ Բոլորս վարձով ենք ապրում։ Վարձով տները շատ թանկ են։ Մեզանով գումար են ուզում աշխատել։ Մի հավաբունը չգիտես ինչ գնով են առաջարկում։ Ինքս չեմ կարողaնում այդ վարձը տալ։ Աշխատանք չունեմ։
Բայց առաջնահերթ իմ պահանջն է՝ հետ տան իմ Արցախն առանց թուրքի։ Ոնց վաճառել են, թե նվիրել են, թե ինչ են արել... Այդ պահանջն ուղղված է թե Արցախի ղեկավարությանը, թե Հայաստանի։ Ես իմ Արցախն եմ ուզում։
Թողել եմ այնտեղ իմ տունը, ամեն ինչը, իմ հայրենիքը։ 35 տարի ապրել ենք մեր տղաների, ամուսինների, եղբայրների թափած արյան գնով։ Եղբայրական գերեզման եմ այնտեղ թողել։ Ինքս ինձ չեմ ներում, որ իրենց թողել եմ ու եկել։
Առաջնահերթ ուզում եմ իմ Արցախ աշխարհը, ուրիշ ոչ մի բան։ Բայց եթե հնարավոր չէ դա իրականացնել, թող ինձ տնով ապահովեն»,- ասաց Արցախից բռնի տեղահանված տիկին Նաիրան։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
- Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով. Մելիքյան
- Արցախցիների կյանքի տարրական պայմանները չեն ապահովում:
- 40 ժամ ղեկին անցկացրած 12-ամյա Կարենը որոշել է գտնել իր արցախցի ընկերներին
- Արցախցի Դավիթը գործիքների կարիք ունի
- Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
- «Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին»․ Արցախցի այրու հիշողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան