Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
ArmLur.am-ը գրում է.
«Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն:
Արդեն տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձները, թոշակներն ու սեցիալական աջակցությունները։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չի ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:
Ըստ մեր տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։
Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից և ուղղվում են ողջ աշխարհից Արցախի հումանիտար խնդիրների համար:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի տարբերակն է՝ որպես Արցախի ղեկավար և ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բաբայանը ամեն օր նոր սցենարներ է գծում, թե ինչպես գահընկեց անեն Արցախի վտարանդի կառավարության ղեկավարներին:
ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ մինչև այսօր ՀՀ իշխանություններից գրեթե ոչ ոք կապի դուրս չի եկել, չի ընդունել»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան