Մարտակերտի Սարսանգի ջրամբարի հարակից գյուղերից մարդիկ առանց շոր ու կոշիկ են ստիպված եղել փախչել.Արման Թաթոյան
«Ես քարտեզի վրա ցույց կտամ, որ ադրբեջանցիները զինված հարձակման հենց սկզբից այնպիսի ուղղություններ են վերցրել, որ մեկուսացնեն մարդկանց, քաղաքացիական խաղաղ բնակիչներին»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Թաթոյան հիմնադրամ»-ի նախագահ Արման Թաթոյանը՝ ներկայցնելով Արցախի վրա ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Նա ասաց, որ, փակելով Մարտակերտի շրջանից ելքերը՝ ադրբեջանական զինուժը տարբեր հատվածներում հրետակոծում էր, ստիպելով խղաղ բնակչությանը մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվել, բայց չկարողանալ լքել շրջնը:
«Դրանից հետո ադրբեջանական զինվորականները կտրել են արցախի զինված ուժերի և քաղաքացիական բնակավայրերի միջև կապը, որը եղել է իրենց մշակած ռազմավարական քայլերից մեկը»,-հայտնեց Թաթոյանը և շարունակեց. «44-օրյա պատերզմից հետո Արցախի զինված ուժերի զինծատայողները տեղի գյուղերի բնակիչներն եին, և օպերատիվ կապ էր պահվում խաղաղ բնակավայերի հետ: Մարդիկ կարողնում էին հասկանալ, թե ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներ կան, թե ոչ»:
Հիմնադրամի նախագահի խոսքով՝ ադրբեջանական նման մարտավարության հետևանքով Մարտակերտի, Ասկերանի շատ տեղերում մարդիկ անակնկալի են եկել և բերեց Մարտակերտի Սարսանգի ջրամբարի հարակից գյուղերի օրինակը, երբ մարդիկ առանց շոր ու կոշիկ են ստիպված եղել դուրս գալ այնտեղից , քանի որ անակնկալի են եկել և ժամանակ չեն ունեցել պատրաստվելու:
Նկատելով որ ադրբեջանական զինված հարձակումները սկսվել են ցերեկը 12:00-12:30-ին, այն ժամանակահատվածում, երբ երեխաները դպրոցներում, ուսանողները համալսարաններում դասերի են եղել՝ Թաթոյանն ասաց, որ Արցախն ինն ամսից ավել շրջափակման մեջ էր և ծնողները հաճախ երեխաներին դպրոցում թողնելուց հետո կարող էին գնալ սնունդ հայթայթելու գործերով և այդ ռազմական գործողությունների հետևանքով շատ տեղերում ընտանիքները կտրվել էին միմյանցից:
«Ծնողները չէին իմանում, թե իրենց երեխաները որտեղ էին, քույրերը, եղբայրները չգիտեին միմյանց տեղը: Սա էլ ադրբեջանական մտադրված քաղաքականություն էր, ոչ թե պատահականություն, որովհետև դրանով ստեղծել են խուճապ, խնդիր հարուցել իրավիճակի կառավարելիության առումով և այդ քաոսային վիճակը նրանց նպատակադրությունն է եղել»,- հայտարարեց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին