Արցախից բռնի տեղահանված 15 հազար 264 աշակերտ արդեն հաճախում է հայաստանյան դպրոցներ
Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 15 հազար 264 աշակերտ արդեն իսկ գրանցված են հայաստանյան դպրոցներում։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա ներկայացմամբ, Երևանում գրանցված է 4736 սովորող,
Արագածոտնում՝ 708,
Արարատում՝ 2083,
Արմավիրում՝ 1295,
Գեղարքունիքում՝ 721,
Լոռիում՝ 892,
Կոտայքում՝ 2816,
Շիրակում՝ 633,
Սյունիքում՝ 588,
Վայոց Ձորում՝ 321,
Տավուշում՝ 471։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար դպրոցահասակ երեխաներ կան։
Նա նաև հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարության գործարկած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակում (kadrer.emis.am) 1422 թափուր աշխատատեղ կա։
Հարակից հրապարակումներ`
- Դանդաղել է Արցախից բռնի տեղահանված աշակերտների գրանցումը դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, տեղեկացնում ու միաժամանակ տեղեկացնում
- Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին