Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
«Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել։ Ներկայում կարողանում եմ միայն որոշակի իրավական խորհրդատվություն տրամադրել կամ ուղղորդել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ։ Սա է այն գործառույթը, որ պահպանել է իմ ղեկավարած կառույցը»,- Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա չցանկացավ հարցերի պատասխանել՝ ասելով, որ դեռ ժամանակ կունենա, առաջիկայում կխոսի։ Միաժամանակ Գ. Ստեփանյանն ընդգծեց, որ ինքը երեք տարի է անընդմենջ խոսում է։
«Ես ինքս իմ մեջ դեռ չեմ հաղթահարել այն հոգեբանական իրավիճակը, որ կարողանամ լրագրողների հետ պարզ խոսել, ասել, թե ինչ է կատարվել և այն ամբողջ դժոխքը ներկայացնել, որի միջով անցել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին