Պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ. Արցախի նախագահ
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ արցախցիների հետ հանդիպումից հետո դուրս եկավ բակ։
Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում հիմնական հարցերին՝ սոցիալական բնույթի, տրվել են պատասխաններ, պատրաստ են հարցերը գույքագրել ու ներկայացնել համապատասխան տեղ, ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված։
Սամվել Շահրամանյանն ասաց, թե հարցեր կան, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել։
«Խնդրում եմ այսքանով բավարարվենք։ Մեր դռները բաց են, եկեք, ներկայացրեք ձեր հարցերը, պատրաստ ենք մեր լիազորությունների սահմաններում լուծել ձեր օրհասական հարցերը», - ասաց նա։
Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց սթափ լինել, սադրանքների չգնալ՝ նշելով, որ այս ամեն ինչը մեծ վտանգավորություն է ներկայացնում։
«Պետք չէ դիմել սադրանքների։ Սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունեն իրար մեջ նման գործելաոճ դրսևորենք։ Ես երբևիցե չեմ հրաժարվել որևէ մեկի հետ բանակցելու, քննարկելու հարցերից, այդ թվում այն մարդկանց հետ, որոնք դուք համարում եք, որ անհրաժեշտ է ներգրավել։ Լրիվ բաց ենք բոլորի համար։
Ես խնդրում եմ մեր բնակչությանը հիմա ցրվեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր խնդիրները մեզ պարզ են և առաջիկայում դուք ստանալու եք հանրային ձևով պատասխան։
Բարդ իրավիճակում ենք, մեզ միայն ու միայն միասնություն է պետք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվտանգենք Հայաստանն ու Արցախի հետագա ճակատագիրը», - ասաց Ս. Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ առավոտից մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու համար։
Նրանք նախ անցան ոստիկաններին ու մուտք գործեցին շենք։ Դրանից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ հանդիպելու նրանց հետ։ Առաջարկեց 20-30 հոգով հանդիպել դահլիճում ու պատասխանել հարցերին, սակայն դա դժգոհություն առաջացրեց։ Դրանից հետո նա պատասխանեց մեկ-երկու հարցի։ Սակայն անընդհատ նրան ընդհատում էին, որից հետո նա կրկին ներս մտավ շենք։ Նրա հետևից մի քանի հոգի հասցրեցին մտնել շենք, որից հետո ոստիկանները փակեցին դռները։ Հենց նրանց հետ էլ հանդիպել էր Ս. Շահրամայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան
- Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային խոսքով հանդես կգա
- Պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից. Թաթուլ Հակոբյան
- Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան