«Պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով»
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը գրում է.
«Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։
Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաև արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։
Իրավիճակը շտկելու պահանջն այլևս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։
Հապաղելը մահացու վտանգ է պարունակում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
- Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային խոսքով հանդես կգա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան