Երբեք. Քաղաքացիները՝ արտագաղթելու մասին
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու արդյո՞ք հաճախ են մտացում արտագաղթելու մասին։
«Մտածելու բան չկա, ուղղակի մարդիկ որտեղ հարմար են գտնում, էնտեղ էլ գնում են հարմարվում են, զոռով չեն գնում, այլ կամավոր»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Քաղաքացիների մեծ մասը նշեց, որ երբեք չեն մտածել երկիրը լքելու մասին։
«Ամենևին, ոչ մի վայրկյան, հնարավորություններս լիքն են եղել, բայց երբեք չեմ մտածել, ստեղից ամենաթանկարժեք բանը ոչ մի ուրիշ տեղ չեմ գտնի»։
«Առիթներ եղել են, գործնական առումով հնարավորություն եղել է, բայց յուրաքանչյուր անձի խնդիրն է հաղթահարել դժվարությունները այնտեղ, որտեղ որ ծնվում, ապրում ես և դա քո պարտականությունն է։ Այն իրականությունը, որն այսօր կա, որ մենք կարծես հերթականորեն կորցնում ենք, հենց էդ արժեհամակարգերի բացակայության մեջ է»,-ասացին նրանք։
Մի թոշակառու կին էլ նշեց, որ մինչև չի քայլում հարազատ Երևանի փողոցներով, չի կարողանում տուն գնալ. «Երբեք, չեմ էլ մտածել. Ես հին երևանցի եմ, իմ Երևանն ա, իմ հրապարակն ա, Աբովյան փողոցն ա, որտեղ ծնվել ու մեծացել եմ»։
«Ինքս հոգով, սրտով հայրենասեր եմ, այս պահին էլ այնպիսի տարբերակ կա, որ պետք է գնամ, բայց էլի հոգիս էստեղ է՝ ուր էլ լինեմ, սա իմ հայրենիքն է, և երբեք ես էստեղից հեռու չեմ գնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան