Իսրայելն իր դիվանագետներին ժամանակավորապես հետ է կանչում Թուրքիայից
Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծումից հետո Թուրքիայում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել են հարյուր հազարավոր ցուցարարներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսրայելի կառավարությունը Թուրքիայից ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետներին, գրում է Էրմենիհաբերը։
Մինչ այդ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում էր արել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին, որպեսզի նրանք անհապաղ լքեն երկիրը։ Բացի այդ սահմանվել էր դեպի Թուրքիա ուղևորությունների համար նախազգուշացման ամենաբարձր մակարդակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցակցվում են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Պաղեստինի, ինչպես նաև հայտարարվել է եռօրյա սուգ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան