Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում զոհված ռուսների թիվը հասել է 20-ի
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո սպանված ռուսների թիվը հասել է 20-ի: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։
«Այսօր ափսոսանքով և խորը ցավով մենք ստիպված ենք հաստատել Ռուսաստանի Դաշնության քսան քաղաքացիների մահը, նրանք բոլորն ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն: Դրանք հիմնականում քաղաքացիական անձինք են, բայց նրանց թվում կան նաև զինվորականներ և իրավապահներ»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ևս յոթ ռուս անհայտ կորած է համարվում։
«Պատանդ են պահվում նաև Ռուսաստանի առնվազն երկու քաղաքացի, ովքեր ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն, մենք ենթադրում ենք, որ նրանք կարող են ավելի շատ լինել, քանի որ նույնիսկ իսրայելական կողմը չունի բոլորի տվյալները»,-հավելել է Վիկտորովը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն իր դիվանագետներին ժամանակավորապես հետ է կանչում Թուրքիայից
- Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքի բնակչության տարհանման մասին
- Բայդենը շտապ խնդրանք կուղարկի Կոնգրեսին՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար