Իրանական կողմից հրավել է եղել՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին․ Կոստանյան
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափի մշտական փոփոխությունների փորձերը հայկական կողմում կասկածներ են հարուցում, թե արդյոք Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ըստ էության, ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում, թե արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումից խուսափել»,-նշել է Կոստանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկություն ունի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: ինքնանպատակ չի կարող լինել:
«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորվել հարաբերությունները: Եվ այդ կարգավորումից հետո ձեռք բերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափով բանակցություններին, ապա Կոստանյանն ասաց, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին։
Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները։
«Երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասել է Կոստանյանը։
Անդրադառնալով երկուստեք տարածքային ամբողջականության ճանաչման հարցին, Կոստանյանը նշեց․
«Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչը Ադրբեջանի կողմից խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ»։
Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիա և այն որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան