Վրաստանից հայտնում են, որ միջուկային պատերազմի սցենարի համար ծրագիր է մշակել
Վրաստանի կառավարությունը համապատասխան կառույցների հետ միասին մշակել է մանրամասն ծրագիր, որը կկիրառվի տարածաշրջանում միջուկային պատերազմի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։
«Գիտեք, որ առկա մարտահրավերները չեն բացառում միջուկային զենքի օգտագործումը, ես նկատի չունեմ մեր երկիրը, նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանը: Կառավարության ղեկավարությամբ՝ արձագանքման մարմինների և մեր Պետական անվտանգության ծառայության միջոցով մշակվել և հաստատվել է գործողությունների ծրագիր, ըստ որի՝ բոլոր գերատեսչությունների համար նախանշվել է գործողությունների սցենար, որը մենք պետք է իրականություն դարձնենք»,-ասաց նա։
Լիլուաշվիլին նաև հավելեց, որ Առողջապահության նախարարությունը կոնկրետ ծրագիր ունի դեղերի համալրման և մարդկանց բուժման, ինչպես նաև ռմբապաստարանների կազմակերպման համար։ Նա միևնույն ժամանակ պարզաբանել է, որ միջուկային հարվածի դեպքում ռմբապաստարանները կարող են անպիտան դառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը չկարողացավ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել
- Վրաստանի նախագահը վետո է դրել հանրահավաքների ժամանակ վրանների տեղադրումն արգելող օրենքի վրա
- Վրաստանի խորհրդարանը օրինագիծ է գրանցել ատելության խոսքի համար հեռուստաընկերություններին տուգանելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին